-
16.05.2025|
15:35
Հասարակ ու սովորական բան է թվում քնելը, բայց ինչքան շատ բան է պետք քնել կարողանալու համար։ Հանգիստ ու մաքուր խիղճ է պետք քնելու համար։ Պետք է ոչ մի տեղդ չցավի, որ կարողանաս քնել, ո՛չ սիրտդ, ո՛չ հոգիդ ո՛չ էլ ոսկորներդ ու անգամ ատամդ...
-
15.05.2025|
11:21
Սիրում եմ ամառային բառապաշարը, երբ ցուրտ բառը փոխարինվում ա հով բառով, երկարաթևը բառարանից դուրս ա ընկնում, կանաչը դառնում ա խոտի հոմանիշը, ծաղիկը բզեզի տունն ա դառնում...
-
14.05.2025|
16:11
Մենք մեղավոր չենք, որ մեր կյանքի լավագույն տարիները համընկան էն դարաշրջանի հետ, որը պատմության մեջ մտել ա որպես չարի կայսրության լճացման ու կործանման տարիներ։ Մենք մեղավոր չենք, որ մանկությունն ու երիտասարդությունն անգամ բռնության մեջ են անմոռանալի կյանք ու ջերմություն հյուսում...
-
13.05.2025|
13:50
Ժողովուրդը խալի ա գործել ու ամեն թելի հետ մի երգ հյուսել։ Կոմիտասը վերցրել ա էդ երգերն ու մարգարտյա ժանյակի վերածել։ Թումանյանը կոմիտասյան մարգաիրտների իմաստությունից բանաստեղծություն ա հյուսել...
-
12.05.2025|
13:19
Բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան և սցենարիստ։ Համարվում է խորհրդային շրջանի ռուս վաստակաշատ երգահաններից։ Բազմաթիվ բանաստեղծական ու արձակ ժողովածուների, մի քանի պատմական և ինքնակենսագրական վեպերի հեղինակ է...
-
11.05.2025|
21:06
Հիմա էլ իմ՝ էս մի նյութն է պտտում ֆբ-ում, տակը գրած՝ հեղինակն անհայտ։
Հեղինակն անհայտ չէ, ժողովուրդ ջան, պարզապես դուք եք քիչ կարդում։ Հեղինակը ֆրանսիացի նկարիչ Ժան-Լեոն Ժերոմն է։ Նրա նկարը դնում եք էջում, տակը գրում՝ «հեղինակն անհայտ»...
-
11.05.2025|
11:33
Իսկ մեր գրադարանը մինչև հիմա կա՝ Մերգելյանի այգու մեր քաղաքային գրադարանը, որ մեր շենքում ա՝ համարյա մեր պատուհանի տակ։ Պատկերացնում ե՞ք, անցել ա էս ամենի միջով...
-
10.05.2025|
10:53
Մերգելյանի այգում էի։ Նստեցի, մի քիչ նայեցի գնացող-եկողին, խաղացող երեխաներին, զբոսնող շներին, ծխեցի։ Ծառերն ազատագրվել են անճոռնի վանդակներից, գազոններն էլ։ Սրճարաններն էլ են վերացել...
-
09.05.2025|
19:29
Երեկոյան պահարանիս խորքերից կհանեմ իմ թագավորական կոնյակը, կլցնեմ իմ մեծ կոնյակի բաժակի մեջ ու կխմեմ։ Կխմեմ իմ քեռու կենացը, որը մեր ընտանիքի տուրքն ա Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ քեռուս, որի մասին մաման ակնածանքով ու տիեզերական ափսոսանքով էր խոսում...
-
09.05.2025|
11:54
…Սմոլենսկի մոտ 3500-հոգանոց մեր դիվիզիան շրջափակման մեջ ընկավ: Հետս Դոնի Ռոստովից մի հայ տղա կար. հիշում եմ ՝ անունը Հարություն էր, ասաց՝ Վահագ, արի մեր կոմերիտական տոմսերը հողի տակ թաղենք, գնանք հանձնվենք: Ասացի՝ երբե՛ք...